Երևի ձեզ հետաքրքրել է թե ինչ տպավորություն եք թողնում անծանոթ մարդկանց վրա։ Բայց մտքեր կարդալ ոչ մեկս չի կարող։ Հոգեբաններից մեկն այդ թեմայով հետաքրքիր փորձ է արել։ Երբ հոգեբանը պատրաստվում էր տանից դուրս գալ, նայեց հայելու մեջ և սկսեց կրկնել, որ ինքը աշխարհի վատագույն մարդն է և իրեն ատում են բոլորը։

Հետաքրքիր է, որ անցորդները փողոցում նրան կասկածանքով և տարօրինակ էին նայում։ նույնիսկ կենդանիները կարծես նրա դեմ տրամադրված լինեին։ Այս օրինակը շատ հոգեբանների է հայտնի և նույնիսկ գրած է դասագրքերում։ Եվ այն հաստատում է միտքը, որ մարդկանց վերաբերմունքը մեզ, կախված է ինքներս մեզ վերաբերմունքից։ Անցորդները բացասական վերաբերմունք էին ստացել այն մարդուց, ով վատ էր արտահաըտվել ինքն իր մասին։

Այս փորձը ստիպում է մեզ մտածել մեր պահվածքի մի քանի կարևոր մանրուքների վերաբերյալ՝ մարդիկ տեսնում են մեզ այնպես ինչպես մենք ենք տեսնում և պետք չէ ցույց տալ զգացմունքները, նրանք ամեն ինր տեսնում են դեմքի արտահաըտությամբ։