Մարմնավաճառ Նաստյա Ռիբկան ու սեքս մարզիչ Ալեքս Լեսլին Թաիլանդում բանտում են հայտնվել։ ТАСС-ը գրում է, որ Նաստյան ու Ալեքսն այն տասը ռուսաստանցիներից են, որոնք ձերբակալվել են Թաիլանդում ապօրինի սեքս մարզումների իրականացնելու համար։

 

Տեղի օրենսդրությունը նախատեսում է պատիժ այդ արարքի համար՝ մինչև երկու տարի ազատազրկման և/ կամ մինչև 100 հազար բատ (ավելի քան 3 հազար դոլար) տուգանքի ձևով։ Որպես կանոն, տեղի իշխանությունները սահմանափակվում են տուգանքով ու արտաքսումով, որը ենթադրում է Թաիլանդ մուտք գործելու ժամանակավոր արգելք։

 

Թաիլանդի ոստիկանությունը կիրակի ձերբակալել է տասը ռուսաստանցիների, որոնք ապօրինի սեքս մարզումներ են իրականացրել թաիլանդական հանգստավայրում։ The Nation թերթը գրում է, որ իրավապահները տեղի հյուրանոցներից մեկում ավելի քան 43 ռուսաստանցի զբոսաշրջիկ են հայտնաբերել, որոնք մասնակցում էին մոտ 20 հազար բատ (625 դոլար) արժողության սեքս մարզումների։ Այդ սեքս մարզումները կազմակերպել էին Ալեքսն ու Նաստյան։