Ստեղծվել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի եւ դեղատոմսով բաց թողնվող դեղերի առցանց արագ որոնման հատուկ կայք՝ MyDrugs.am: Տվյալների բազան վերցված է Առողջապահության նախարարության կայքից:

Որոնման համար անհրաժեշտ է գրել դեղի անվանումը, եւ կայքը տեղեկություն կտրամադրի՝ ներկա պահին այդ դեղը ստանալու համար արդյոք դեղատոմս պահանջվո՞ւմ է, թե՞ ոչ, բացթողնման ձեւի, դեղերի խմբի մասին, որին այն պատկանում է, արտադրողի եւ այն մասին, թե որ ցուցակում է այն գրանցված՝ առանց դեղատոմսի, թե դեղատոմսերով դեղամիջոցների:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից որոշ դեղեր վաճառվում են միայն բժշկի դեղատոմսով: Դրանց են վերաբերում հակաբիոտիկները, հորմոնալ դեղամիջոցները եւ կոդեին պարունակողները: Ինչպես հայտարարել է ԱՆ-ը, դեղատոմսերով դեղերի բացթողնման կարգը կներդրվի փուլ առ փուլ: Հուլիսի 1-ից դեղատոմսով բաց կթողնվեն բոլոր ներարկային դեղերը, հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսերով բաց թողնվող ցուցակի մնացյալ բոլոր դեղերը:

Նյութի աղբյուրը`  NEWS.am