Այս գիշեր Սև լճի տարածքում նկատվել է անօդաչու թռչող սարք, թվիթերյան իր էջում գրել է «Ազատագրում» շարժումը: «Թշնամական դիրքերից մեկում նկատվել է նաև կենդանի ուժի կուտակում: Մեր զինծառայողներն ուժեղացրել են վերահսկողությունը: Գիշերն անցել է առանց բախումների և փոխհրաձգության: Օպերատիվ դրությունը վերահսկվում է մեր ստորաբաժանումների կողմից»: