Ադրբեջանում հատուկ ջոկատայինների զորավարժություններ են անցկացվում։

Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ՊՆ-ին հղումով, հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ շարունակվում են մարտավարական և հատուկ զորավարժությունները՝ «Մարտական ​​գործողություններ իրականացնել ձնակույտի և սաստիկ ցրտահարության պայմաններում» թեմայով։

«Բարձրավանդակում դահուկների վրա մարտավարական վերադասավորումներ կատարած հատուկ նշանակության ջոկատները կատարել են ժայռամագլցման և ձնառատ տեղանքում խոչընդոտների հաղթահարման, վիրավոր զինվորին առաջին բուժօգնություն ցուցաբերելու, դժվար տեղանքների համար նախատեսված մեքենաներով նրան տարհանելու և հատուկ նշանակության այլ առաջադրանքներ»,- մեջբերում է ԶԼՄ-ն։