Չորս օրվա ընթացքում ռուսական կողմի կորուստները սպանվածներով և վիրավորներով կազմել են ավելի քան 5,3 հազար մարդ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, փոխանցում է Interfax-ը: 

«Մեր գերության մեջ են հակառակորդի հարյուրավոր զինվորներ ու սպաներ: Նրանցից շատերը շատ երիտասարդ են: Կրեմլը նրանց վերածում է հանցագործների, դարձնում մարդասպաններ»,- ասել է ՊՆ ղեկավարը։