Ադրբեջանցիները կրակ են բացել ռուս խաղաղապահների շարասյան վրա, որոնք գյուղերից տարհանում էին հայ բնակիչներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող, վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը:

«Անդադար կապի մեջ եմ Արցախի իմ ընկերների հետ:

Սփոփիչ լուրեր չեմ ստանում:

Ադրբեջանցիները կրակ են բացել ռուս խաղաղապահների շարասյան վրա, որոնք գյուղերից տարհանում էին հայ բնակիչներին»,- գրել է նա: