Իսրայելի շահերից է բխում դադարեցնել հանցագործությունները պաղեստինցիների դեմ, շաբաթ օրը Թեհրանի ռազմական ցուցահանդեսում հայտարարել է Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, տեղեկացրել է Tasnim-ը։

Նա հայտնել է, որ պաղեստինցի ժողովուրդը, որը տարբեր կրոններ է դավանում, պետք է ազատ լինի եւ ինքը որոշի իր ճակատագիրը։

«Գլխավոր հրաամանատարը, գովելով պաղեստինցիներին Իսրայելի ագրեսիային դիմակայելու համար, ասել է, որ «ճշմարտության ճակատը» անպայման կհաղթի»,-գրել է իրանական ԶԼՄ-ն։