ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ, որի ընթացքում քննարկվել են Գազայի հատվածում ռազմական գործողությունները, ասվում է Պենտագոնի մամուլի հաղորդագրության մեջ։

Օսթինը վերահաստատել է ԱՄՆ վճռականությունը՝ երաշխավորելու, որ ՀԱՄԱՍ-ն այլևս չի կարող սպառնալ Իսրայելի անվտանգությանը: Նախարարը նաև ընդգծել է Գազայի խաղաղ բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության արագացման կարևորությունը, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, հայտնում է Ամերիկայի ձայնը։


Նախարարները քննարկել են նաև Մերձավոր Արևելքում անվտանգության սպառնալիքները, այդ թվում՝ «Հեզբոլլահի» ապակայունացնող գործունեությունը հարավային Լիբանանում, Իրանի հետ կապված զինյալների հարձակումները ԱՄՆ զորքերի վրա Իրաքում և Սիրիայում և Հութիների հարձակումները Կարմիր ծովում առևտրային նավերի վրա: