Իրաքյան Քրդստանի հակաահաբեկչական ծառայությունը կանխել է երեք անօդաչուների գրոհը Էրբիլում ամերիկյան կայանի դեմ։

Ինչպես նշվել է ծառայության հայտարարությունում, պայթուցիկով լցված անօդաչուները խփվել են տեղի ժամանակով ժամը 05.05-ին։


«Խփվել եւ ոչնչացվել են երեք անօդաչուներ, որոնք ուղղված էին Էրբիլի միջազգային օդանավակայանում միջազգային կոալիցիայի ռազմակայանի դեմ»,- Shafaq news պորտալը մեջբերել է ծառայության հայտարարությունը։