Մերձավոր Արևելքում ամերիկյան բազայի վրա հարձակումից հետո Հորդանանից բուժօգնություն ստանալու նպատակով տարհանվել են ամերիկացի ութ զինծառայող։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ այն զինվորականների թիվը, որոնք կարող են օգնության կարիք ունենալ։ Զինվորականների մեծ մասը ստացել է ուղեղի տրավմատիկ վնասվածքներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հորդանանի հյուսիս-արևելքում տեղակայված ամերիկյան բազայի վրա հարձակման հետևանքով տուժել է մոտ 30 ամերիկացի զինծառայող։