Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանցնաժողովի անդամների հետ փակ հանդիպումից հետո լրագրողների որեւէ հարցի հրաժարվեց պատասխանել:

Իսկ լրագրողները բազմաթիվ հարցեր էին հնչեցնում. սահմանին կանգնած զինվորը ո՞ր դեպքում կարող է կրակել, Տավուշից գյուղեր հանձելու եք, թե ոչ, եւ որ գյուղերը, զորքերի հետքաշման հրաման կա՞, թե՞ ոչ, արդեն հանձնե՞լ եք Տավուշի 4 գյուղերը:

Սուրեն Պապիկյանը միայն կրկնում էր. «Երեկ վարչապետը բոլոր հարցերին պատասխանել է»:

Փակ հանդիպմանը մասնակցում էր նաեւ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ով եւս հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել. «ԱԺ-ում պարբերաբար քննարկումներ ունենում ենք, որոշների մասին տեղեկանում եք, որոշների մասին ոչ: Մեր քննարկումները վերաբերում են օրենքներին, օրենքների նախագծերին, մեր հետագա անելիքներին:

Ցանկալի է այդ հարցերի վերաբերյալ լսել վարչապետի երեկվա հայտարարությունները: Ես չեմ ուզում մի բան ասել, որ մեկնաբանությունների տեղիք կտա»,-ասաց նա: