Աֆղանստանի սահմանապահ զորքերը գնդակոծել են Պակիստանի ռազմակայանները երկու երկրների սահմանին՝ ի պատասխան պակիստանյան ՌՕՈւ հարձակումների։ Այս մասին տեղեկացրել է Աֆղանստանի կառավարության (որը ձեւավորվել է «Թալիբան» արմատական շարժման կողմից) պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ինայաթուլա Խարազմին։

«Այսօր առավոտյան պակիստանյան ռազմական ինքնաթիռները նորից ներխուժել են Աֆղանստանի տարածք եւ ռմբակոծել բնակելի տներ»,- գրել է նա X սոցցանցում։ «Ի պատասխան՝ սահմանապահ զորքերը գնդակոծել են պակիստանյան ռազմակայանները շփման գծում»,- ավելացրել է նախարարության ներկայացուցիչը։

Խարազմին ընդգծել է, որ թալիբները «պատրաստ են պատասխանել ցանկացած ագրեսիվ գործողության»։

Մարտի 18-ի գիշերը Պակիստանի ՌՕՈւ-ն հարվածներ է հասցրել Լաման եւ Պասա Մելա բնակավայրերին, որոնք գտնվում են երկու երկրների սահմանի մոտ։ Թալիբների կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը տեղեկացրել է, որ զոհ էդարձել առնվազն ութ մարդ, այդ թվում՝ երեք երեխա։