Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Զոհվել է 1975թ-ի ծնված Հայկ Կառլենի Դևոյանը:

Նշենք նաև, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ի երեկոյան հակառակորդը կրակահերթի տակ էր պահել ամբողջ Տավուշի մարզը, ինչի արդյունքում վիրավորվել են 2 քաղաքացիականներ: Պարոն Հովհաննիսյանը նշեց նաև, որ հակառկորդի դրսևորած նման ինտենսիվության պատճառները կարող են բազմաթիվ լինել: