Ինչպես հաղորդել ենք, սիրիական բանակը Հալեպի միակ ելումուտի ճանապարհը՝ Խանասերը երեկ ազատագրեց զինյալ ահաբեկչական խմբավորումների վերահսկողությունից։

Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ սիրիական բանակը վերահաստատել է իր իշխանությունը և ամբողջովին ականազերծել է տարածքը, ինչպես նաև սկսվել են առևտրական բեռնատարների սննդամթերքի ու այլ անհրաժեշտ ապրանքների տեղափոխումը Հալեպ։