Թուրքիայում ձերբակալվել է Ադրբեջանի 14 քաղաքացի, ոովքեր փորձել են անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Ինչպես տեղեկանում ենք Trend գործակալությունըից, հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 38 օտարերկրացի, իսկ նրանցից 14-ն Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։

Նշենք, որ ձերբակալվածների մեջ եղել է 10 կին և 15 երեխա: Նրանք ցանկացել են անդամակցել ԻՊ-ին՝ հատելով թուրք-սիրիական սահմանը։

Ձերբակալված օտարերկրացիների կազմում եղել են նաև ինդոնեզացիներ, Իրաքի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Իրանի ու Աֆղանստանի քաղաքացիներ։