Իրանի սահմանին ձերբակալվել է 20 մարդ: Ըստ նախնական տեղեկությունների նրանք պատրաստվում էին անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։

Այսօր հայտարարել է Իրանի ազգային անվտանգության նախարար Մահմուդ Ալևին։ Վնասազերծվել է խոշոր ահաբեկչական խումբ, սակայն Գյուլիստան, Սիսթան և Բելուջիսթան, Մազանդարան և Թեհրան նահանգներում ձերբակալվել են ահաբեկչական խմբավորման 10 անդամներ։

Դեզֆուլում ձերբակալվել է 14 մարդ, որոնցից 8-ն ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ են։ 

Նշենք նաև, որ վերջերս Թուրքիայում ձերբակալվել է Ադրբեջանի 14 քաղաքացի, ոովքեր փորձել են անդամակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման: Նշենք, որ ձերբակալվածների մեջ եղել է 10 կին և 15 երեխա: Նրանք ցանկացել են անդամակցել ԻՊ-ին՝ հատելով թուրք-սիրիական սահմանը։