«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում 200 երեխաների նկատմամբ շոկային ջարդ են իրականացրել: Իսլամիստները ավտոմատներից կրակ են բացել ամենաքիչը 200 երեխաների ուղղությամբ: 

Մասսայական մահապատժի ահասարսուռ տեսարանը ցուցադրող տեսանյութը հրապարակել է բրիտանական «Mirror Online»-ը: Տեսանյութում երևում է, որ երեխաները պառկած են գետնին, իսկ զինյալները կրակ են բացում նրանց ուղղությամբ:

Որտեղ և երբ է նկարահանվել տեսանյութը չի նշվում: Բացի այս, ճշգրտված չէ նաև տեսանյութի հավաստիությունը, սակայն այսպիսի դաժանություն և անմարդկային վարք «ԻՊ»-ն ցուցադրել է բազմիցս