Նոյեմբերի 11-ին թուրքական օդուժը ռմբակոծել է խաղաղ բնակչությանը։ Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սիլվանի շրջանում: 

Օդուժը ռմբակոծել է Սիլվանի Թեքել, Քոնաք ու Մեսջիթ թաղամասերը։ Ռմբակոծությունների հետևանքով կան բազմաթիվ սպանվածներ ու վիրավորներ։

Նշենք, որ սիրիական բանակի նվաճումներին Հալեպի շրջակայքում կարող եք ծանոթանալ մեր կողմից հրապարակված տեսանյութում, որում ակնհայտ երևում է, ինչպես է սիրիական բանակը ազատագրում հյուսիսային Հալեպի Ալ Քուերես զինվորական օդանավակայանը։