Քրդական զինված կազմավորումները հարձակում են սկսել՝ փորձելով վերականգնել վերահսկողությունը Իրաքի հյուսիսում գտնվող Սինջար քաղաքի նկատմամբ: Այժմ քաղաքը գտնվում է «ԻՊ» տիրապետության ներքո: Քրդական հրամանատարության տեղեկություններին համապատասխան հարձակումը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ին:

Այս գործողությանը մասնակցություն են ցուցաբերում 7.5 հազար զինվոր՝ ԱՄՆ զինվորական կոալիցիայի ավիացիայի մասնակցությամբ: 

Նշենք, որ Սինջարը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տիրապետման տակ է անցել 2014թ.-ի օգոստոսին: Բազմաթիվ մարդիկ, ում չէր հաջողվել լքել քաղաքը ուղղակի սպանվեցին: Դինջարը «ԻՊ» գրոհայինների համար մեծ ռազմավարական նշանակություն ունի: