«Իսլական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ֆրանսիայում իրականացված պայթյուններից հետո տեսաուղերձ է հրապարակել: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից ուղերձում ահաբեկիչները ասում են, որ Ֆրանսիայում կշարունակվեն ահաբեկական հարձակումները, քանի դեռ Փարիզը շարունակում է հրթիռակոծել Սիրիան:

Նշենք, որ ավելիվաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մեղադրել էր «ԻՊ» ահաբեկրական խմբավորմանը Փարիզում տեղի ունեցած արյունալի պայթյունների իրականացման մեջ: Ավելի քան 120 մարդու կյանք խլած հարձակումները նախագահ Օլանդը անվանել է «պատերազմական ակտ»:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան հայտարարել է երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին և փակել է երկրի սահմանները Փարիզում տեղի ունեցած մի շարք զինված հարձակումներից և պայթյուններից հետո: