Ռուսաստանի հակաահաբեկչական անվտանգության համակարգը բերվել է բարձր պատրաստվածության: Զգոնության բարձր մակարդակի են բերվել բոլոր ծառայությունները, որոնք պատասխանատու են մարդկանց անվտանգության համար: Ռուսաստանի բնակիչներին կոչ են անում զգոնություն ցուցաբերել: 

Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հատարարել է, որ պետական տարբեր ծառայությունները հուսալի քայլեր են ձեռնարկում մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: 

«Հաշվի առնելով նոր սպառնալիքները անվտանգության ապահովման համակարգի բաղադրիչները բերվել են զգոնության բարձր մակարդակի: Ազգային հակաահաբեկչական կոմիտեն կոչ է անում ՌԴ քաղաքացիներին, ի դեմս միջազգային ահաբեկչական խմբավորումների նոր սպառնալիքի, դրսևորել բարձր աստիճանի պատասխանատվություն և զգոնություն»,- ասված է հայտարարության մեջ: 

Նշենք, որ «Իսլական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ֆրանսիայում իրականացված պայթյուններից հետո տեսաուղերձ է հրապարակել: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, ուղերձում ահաբեկիչները ասում են, որ Ֆրանսիայում կշարունակվեն ահաբեկական հարձակումները, քանի դեռ Փարիզը շարունակում է հրթիռակոծել Սիրիան: