Առնվազն 100 մարդ զոհվել է քաղաքի կենտրոնում գտնվող Բատակլան թատրոնում: Զինված անձինք մեծ թվով գերիներ են վերցրել, ինչից հետո սպանվել են: Ֆրանսիան հայտարարել է երկրի տարածքում արտակարգ դրություն մտցնելու մասին և փակել է երկրի սահմանները Փարիզում տեղի ունեցած մի շարք զինված հարձակումներից և պայթյուններից հետո, ինչի արդյունքում մահացել են առնվազն 150 մարդ, ավելի քան 200 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: