Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների առթիվ հարուցված քրեական գործի հետաքննության շրջանակներում ոստիկանությունը ձերբակալել է ահաբեկիչներից մեկի ընտանիքի 6 անդամներին։ Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․

«Մեր խուզարկությունների արդյունքում ձերբակալվել են «Բատակլան» թատրոնի վրա հարձակվող մահապարտ-ահաբեկիչներից մեկի ընտանիքի 6 անդամներ: Նրանց թվում է ահաբեկչի հայրը և եղբայրը»։

Նշենք, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պատասխանատվություն է ստանձնել Փարիզում իրականացված մի քանի ահաբեկչությունների համար։ Ինչպես տեղեկանում ենք CNN-ից, ահաբեկչությունները տեղի են ունեցել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի վեց տարբեր շրջաններում։