«Կոգալիմավիա» ընկերության А321 ռուսական ինքնաթիռի Եգիպտոսում կործանման պատճառ է դարձել ահաբեկչությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության ղեկավարը՝ Վլադիմիր Պուտինի հետ հանսիպման ժամանակ: 

«Մեր փորձագետների գնահատականով, օդանավում թռիչքի պահին պայթել է ինքնաշեն ռումբ՝ 1 կգ տորտիլ հզորությամբ, ինչի արդյունքում էլ տեղի է ունեցել ինքնաթիռի «փլուզում»: Սրանով է բացատրում է օդանավի ֆլուզելյաժի այդպես ցրված լինելու հանգամանքը»,- ասել է նա:

Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով պայթյուցիկ նյութը եղել է օտարերկրյա արտադրության: 

«Միանշանակ կարելի է ասել, որ տեղի ունեցածը ահաբեկչություն է»,- ասել է Ալեքսանդր Բորտնիկովը: 

Ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղի ունեցածը անվանել է «ամենաարյունալի հանցագործություններից մեկը» և խոստացել է «գտնել և պատժել» մեղավորներին: