Փարիզի արվարձան Սեն-Դենիում տեղի ունեցող հատուկ գործողության մեջ դատախազությունը որոշակի պարզություն է մտցրել: 

Հայտնում են, որ ոստիկանության կողմից իրականացվող հատուկ գործողության հետևանքով մահացել է ահաբեկիչ մահապարտ կին: Նրան հաջողվել է ակտիվացնել սեփական մարմնին ամրացված պայթուցիկը:

Ինչպես նաև դեպքի վայրում ձերբակալվել է 5 կասկածյալ: Ավելի վաղ հայտնում էին, որ մահացել է 3 ահաբեկիչ և 1 անցորդ: