Հրապարակվել է Փարիզի սրճաններից մեկում տեսախցիկների կողմից ֆիքսված պահը, երբ ահաբեկչության ժամանակ զինյալները կրակում են այդ ուղղությամբ:

«Daily Mail»-ի կողմից հրապարակված տեսանյութում երևում է, որ մի քանի վայրկյանում «ԻՊ» զինյալները մի քանի տասնյակ կրակոց են արձակել: Նրանք, ովքեր գտնվում էին ներսում միայն հրաշքով են փրկվել: 

Այցելուներն ու անձնակազմը կրակոցի ձայներ լսելով պառկել են հատակին և թաքնվել սեղանների հետևում: