Փարիզի ահաբեկչություններից հետո մի քանի անգամ մեծացել է եվրոպացիների վախը փախստականների նկատմամբ: Մարդիկ վախեցած են և զարմանալի չէ, որ տեղի են ունենում միջադեպեր, որոնք լայնորեն քննարկվում են համացանցում: 

Հագուստի հայտնի բրենդներից մեկի անվտանգության աշխատակիցը գլխաշորով կնոջը չի թողել մտնել ներս: Աշխատակիցը բավական կորեկտ է իրեն դրսևորել, սակայն դա չի փրկել նրան քննադատությունից: 

Աղջիկը տեղի ունեցածը նկարահանել է տեսախցիկով: Հարցին, թե ինչու նրան չեն թողնում խանութ, աշխատակիցը պատասխանում է, որ կանոններն ինքը չի հորինում և գլխաշորով ներս մտնել չի կարելի: