«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջիհադիստները հրապարակել են «Airbus A321» ռուսական օդանավի կործանման պատճառ հանդիսացած պայթուցիկի լուսանկարը: Միևնույն ժամանակ, ոչինչ չի վկայում այն մասին, որ հենց այս պայթուցիկն է հանդիսացել ողբերգության պատճառ:

Պայթուցիկը կազմված է «Schweppes» գազավորված հյութի դատարկ տարրաից և պայթուցիկ նյութերի տարբեր բաղադրիչներից: 

Ահաբեկիչները վստահեցնում են, որ հենց այս պայթուցիկն է եղել A321-ի ներսում, սակայն լուսանկարի իսկությունը դեռ չի հաստատվել: