Մալիում գտնվող «Radisson Blu»-ի մասին հոսող տեղեկատվությունը բազմազան և հակասող: Ինչպես տեղեկանում ենք «INTERFAX»-ից, ազատ է արձակվել 15 մարդ: Ավելի վաղ հայտնում էին, որ զինյալները սպանել են անվտանգության 2 աշխատակցի:

Պատանդ են վերցվել 170 մարդ, որոնցից 140-ը՝ հյուր, իսկ 30-ը աշխատակից: Ինչպես հայտնել ենք արդեն կան զոհեր և հյուրերի, և աշխատակիցների մեջ: Այս հյուրանոցում հաճախ կանգ են առնում արևմտյան երկրներից ժամանած պաշտոնյաներ: 

Վերջին տվյալներով հյուրանոցում կանգ առած մարդկանց մեջ կան ազգությամբ չինացիներ, թուրքեր, ֆրանսիացիաներ, հնարավոր է նաև ռուսներ: 

Նշենք, որ վկաների խոսքերով, հարձակում գործած անձիք բղավում էին «Ալլահը հզոր է» արտահայտությունը: Հայտնի է, որ 2 գերի ազատ են արձակվել, քանի որ պարզվել է, որ նրանք մուսուլման են և կարողացել են զինյալների հրամանով կարդալ Ղուրանը: