Առնվազն 3 մարդ զոհվել է Մալիի «Radisson Blu» հյուրանոցում իրականացված հատուկ գործողության հետևանքով: գործողությունն իրականացվում էր ավելի վաղ պատանդ վերցված հյուրանոցում գտնվող մարդկանց ազատելու համար:

Նշենք, որ Մալիում գտնվող «Radisson Blu»-ի մասին հոսող տեղեկատվությունը բազմազան է և հակասող: Ինչպես տեղեկանում ենք «INTERFAX»-ից, ազատ է արձակվել 15 մարդ: Ավելի վաղ հայտնում էին, որ զինյալները սպանել են անվտանգության 2 աշխատակցի: 

Վերջին հաղորդագրությունների համաձայն, 80 պատանդ ազատ է արձակվել: Հարձակումն իրականացվել է 10 անձանց կողմից: Նրանք բղավում էին «Ալլահ Աքբար»:

Ալ Ջազիրան հաղորդում է, որ հարձակվողները «Անսար ադ-Դին» զինյալ խմբավորման անդամ են: