Երեկ Մալիի «Radisson Blu» հյուրանոցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվածների մեջ կան նաև ՌԴ քաղաքացիներ: Սակայն դեռ հայտնի չէ, թե քանիսն են զոհվել, ինչպես նաև պարզված չեն ինքնությունները: 

Նշենք, որ մոտ 10 ահաբեկիչ ներխուժել են հյուրանոց և պատանդ վերցրել շուրջ 170 մարդու: Նրանցից 140 հյուրանոցում կանգ առած մարդիկ են, իսկ 30-ը՝ աշխատակից:

Նախնական տվյալներով զինյալների հարձակման զոհ է դարձել 20 մարդ: Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс»-ից, ահաբեկչական հարձակումն իրականացվել է «Իսլամական պետություն» խմբավորմանը մոտ կանգնած զինյալների կողմից:

Ալ Ջազիրան հաղորդում է, որ հարձակվողները «Անսար ադ-Դին» զինյալ խմբավորման անդամ են: 

Մալիում հայտարարվել է արտակարգ դրություն՝10 օր տևողությամբ: Զոհվածների հիշատակը կսգան 3 օր: