Բելգիայի իշխանությունները ահաբեկչական սպառնալիքի ցուցանիշը բարձրացրել են՝ հասցնելով առավելագույնին՝ 4-րդ աստիճանին: 

Սպառնալիքների հետազոտության կենտրոնի հաղորդագրության մեջ ասվում է. «Իրավիճակի վերլուծությունը ցույց է տվել լուրջ և անմիջական սպառնալիքի առկայություն, որը պահանջում է անվտանգության առանձնահատուկ միջոցների կիրառում և բնակչության մանրամասն հրահանգավորում»:

Բրյուսելի բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել  մարդաշատ վայրերից և խստորեն հետևել իրավապահ մարմինների ցուցումներին: