Բրյուսելում իրականացվող հատուկ գործողության հետևանքով 16 մարդ է ձերբակալվել: Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը նրանց շարքում չէր: Բրյուսելում և Շարլերուայում խուզարկել են թվով 19 տուն, սակայն զինամթերք և պայթուցիկ նյութեր չեն հայտնաբերվել:

Ձերբակալվածներից մեկը փախչելու անհաջող փորձի հետևանքով վնասվածք է ստացել: Բրյուսելում մեծ թափով շարունակվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին հայտնաբերելու գործընթացը: Ոստիկանությունը հորդորել էր ԶԼՄ-ներին զերծ մնալ հրապարակել հատուկ գործողությունների կոնկրետ վայրերի մասին տեղեկություններ, ինչպես նաև բնակիչներին արգելել էր գրառումներ անել սոց. ցանցերում:

Նշենք, որ Բելգիայի իշխանությունները ահաբեկչական սպառնալիքի ցուցանիշը բարձրացրել են՝ հասցնելով առավելագույնին՝ 4-րդ աստիճանին: