Ռուսաստանի Կրասնոդար երկրամասում կալանավորվել են ազգությամբ թուրք 22 գործարարներ, փաստաթղթերը ստուգելուց հետո կալանավորվածներին ուղարկել են Սոչի քաղաքում տեղակայված երկրից արտաքսման ենթակա քաղաքացիների պահպանման վայր: Թուրք գործարարները գտնվում են Ռուսաստանում՝ ՅուգոԱգրո գյուղատնտեսական տոնավաճառ ցուցահանդեսին մասնակցելու համար: Կրասնոդարում երկրից արտաքսման որոշում է կայացվել նաև 60 թուրք զբոսաշրջիկների մասով: Ռուսաստանում Թուրքիայի դեսպանատունը մոտակա ժամերի ընթացքում կկազմակերպի իր քաղաքացիների վերադարձը Թուրքիա: Սրա մասին հայտարարել են դեսպանատնից:Թուրք գործարար Ջենք Բեյքերան ասել է, որ իրենք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Ռուսաստանում գտվելու համար, իսկ տուրսիտական կազմակերպություններն ունեն համապատասխան արտոնագրեր:

«Մենք երբեք չենք տեսել նման վերաբերմունք: Մենք չգիտենք, թե ինչ է լինելու մեզ հետ: Մենք այստեղ կարծես ռազմական պատանդ լինենք», - ասել է նա:

Կիլիկիա Հայաստան