ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինն իրենց ելույթներում նշեցին, որ ծրագրի իրականացման որակը լիովին համապատասխանում է սպասումներին և վերահաստատեցին համագործակցությունը նույն ձևաչափով շարունակելու պատրաստակամությունը:

Ամփոփման ընթացքում կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես եկան ծրագրի տարբեր բաղադրիչների պատասխանատու ՀԿ-ների և գիտաուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:ՀՀ պաշտպանության նախարարը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը հավաստագրեր հանձնեցին համագործակցության շրջանակում անցկացված դասընթացների մասնակից զինկոմիսարիատների ներկայացուցիչներին և պաշտպանության ոլորտում մասնագիտացող լրագրողներին:

Միջոցառման ավարտին Սեյրան Օհանյանը և դեսպան Անդրեյ Սորոկինը ստորագրեցին ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համագործակցության 2016թ. ծրագիրը: