Հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ուղղված ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, այդ թվում կազմակերպության կոալիցիոն ուժերի և միջոցների ղեկավարման, միացյալ շտաբի գործունեության ու զինված ուժերի ներկայացուցիչների ինստիտուտի կատարելագործում, ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծում ու գործառույթների կազմակերպում և դրա համագործակցությունը համապատասխան ազգային կենտրոնների հետ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների բուհերում զինվորական կադրերի և մասնագետների պատրաստում:

Կողմերն անդրադարձան նաև ընթացիկ տարում ՀՀ-ում նախատեսված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի կոմիտեի և ռազմական կոմիտեի նիստերի նախապատրաստմանն անչվող խնդիրներին, ինչպես նաև մի շարք միջոցառումների իրականացմանը (այդ թվում օպերատիվ և մարտական պատրաստության), որոնք ուղղված են վերոնշյալ հարցերի և 2016թ. ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության ընթացքում գերակա ուղղությունների կատարմանը: