Թուրքիայի վարչապետ Ահմեդ Թավութօղլուն շանտաժի է ենթարկում իր գլխավոր հովանավոր ԱՄՆ-ին և միևնույն ժամանակ թաքնվում է նույն ԱՄՆ-ի թիկունքում...Թուրքիան պնդում է,որ Սիրիայի հյուսիսում գործող քրդական YPG-ին Վաշինգտոնի կողմից ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն... "Մեր ամերիկացի դաշնակիցներից մենք ակնկալում ենք միայն մեկ բան՝աջակցություն Թուրքիային առանց "եթե"-ների և "բայց"-երի"...Ահաբեկչության հետևանքով զոհվեց 28 մարդ...Մենք ակնկալում ենք Վաշինգտոնից լսել,որ որ ցանկացած սպառնալիք Թուրքիայի նկատմամբ ընկալվում է որպես սպառնալիք ԱՄՆ-ին",-հայտարարել է Դավութօղլուն... Հիշեցնեմ,որ Սիրիայի հյուսիսում գործող քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները (YPG-ին) վայելում են Վաշինգտոնի համակրանքը, և ԱՄՆ-ի իշխանությունները մեծ հույսեր են կապում նրանց հետ՝"ԻՊ"-ի դեմ հակաահաբեկչական պատերազում...Սակայն Անկարան այս կազմակերպությունը համարում է PKK-ի սիրիական մասնաճյուղը,որը Թուրքիայում հայտարարված է ահաբեկչական կազմակերպություն և պայքարում է նրա դեմ...Իրավիճակը Սիրիայի հյուսիսում բնակվող քրդերի և Անկարայի միջև կտրուկ լարվեց,երբ մի քանի օր առաջ քրդերին և Սիրիայի նախագահ Բ.Ասադի զորքերին հաջողվեց փակել Ազազի միջանցքը,որով Հալեպի շրջանում գործող մի քանի տասնյակ ահաբեկչական մեծ և փոքր կազմակերպություններ Թուրքիայից աջակցություն էին ստանում...Թուրքիան նույնիսկ սկսեց գնդակոծել սիրիացի քրդերի դիրքերը Սիրիայի հյուսիսում...Սակայն ԱՄՆ-ն նախազգուշացրեց Անկարային վերջ տալ քրդերին ռմբակոծել՝ հայտատարելով,որ Վաշինգտոնը YPG-ին համարում է Վաշինգտոնի կարևոր դաշնակիցներից մեկը...Ու հանկարծ դրանից հետո Անկարայի կենտրոնում փետրվարի 17-ին տեղի է ունենում ահաբեկչություն,որի կազմակերպման մեջ թուրքական իշխանությունները մեղադրեցին մի սիրիացու...Այս ահաբեկչությունը ձեռնտու էր միայն Էրդողանին,որը իր ագրեսիվ գործողությունները սիրիացի քրդերի դեմ այսուհետ ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ կներկայացնի...

Սակայն Դավութօղլուի այս հայտարարությունում կա մի ուշագրավ հատված...Թուրքիայի վարչապետը ոչ միայն պահանջում է Վաշինգտոնից YPG-ին ճանաչել ահաբեկչական կազմակերպություն,այլև դառնալ Թուրքիայի "գարանտ"...Այսինքն Անկարան ցանկանում է իր նեոօսմանիզմի և պանթուրքիզմի քաղաքականությունը տարածաշրջանում աջառ տանել Վաշինգտոնի հովանավորությամբ,որից պահանջում է,որ ցանկացած սպառնալիք Թուրքիայի նկատմամբ Վաշինգտոնում ընկալվի որպես սպառնալիք ԱՄՆ-ին...
Ռ.էրդողանի ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի թիկունքում "հզոր պետության" նախագահ խաղալը իր օգուտը տվեց անցյալ տարվա նոյեմբերի վերջին Սիրիայի օդային տարածքում թուրքերի կողմից ռուսական կործանիչի խոցումից հետո,երբ Վաշինգտոնը և Բրյուսելը ընդդեմ Մոսկվայի պաշտպանեցին իրենց ագրեսիվ գործընկերոջը...Էրդողանն այն մարսեց՝հմտորեն օգտագործելով "Արևմուտք"-Ռուսաստան հակասությունները...Հիմա էլ ավելի է լկտիացել և ոչ միայն շանտաժում է,այլև պահանջներ է ներկայացնում...Հետաքրքիր է,թե ինչպե՞ս կարձագանքեն Վաշինգտոնից և ՆԱՏՕ-ի կենտրոնատեղից Դավութօղլուի այս շանտաժին...

Գագիկ Համբարյան