Ռուսաստանը զենք է վաճառում և՛ Երևանին, և՛ Բաքվին: Այս մասին ասել է, ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, հաղորդում է РИА Новости-ն։ 

«Մենք զենք ենք վաճառում Հայաստանին և Ադրբեջանին՝ պահպանելով շահերի հավասարակշռությունը»,- հայտարարել է նա: 

Ռոգոզինը նշել է, որ երբ Ռուսաստանը դադարի զենք մատակարարել նշված երկրներից որևիցե մեկին, ապա նրա տեղը կգրավեն ԱՄՆ-ն կամ այլ երկրներ։

Նշենք, որ օրեր առաջ նա ասել էր, որ Ռուսաստանը կնքված պայմանագրերի շրջանակում կշարունակի զինամթերք վաճառել Ադրբեջանին և Հայաստանին՝ որպես ռազմավարական գործընկերների: