Ազգայնական հայացքներով աչքի ընկնող թուրք պրոֆեսոր Հաքան Օքթայը, ով «Կովկասյան ռազմավարական վերլուծությունների» կենտրոնի ղեկավարն է, ֆեյսբուքյան իր էջով տարածում է լուսանկարներ, որտեղ նա պատկերված է Հայաստանի տարբեր շրջաններում՝ ձեռքով ցույց տալով թուրքական ազգայնամոլական «Գորշ գայլեր» կազմակերպության նշանը։ 

Օքթայը հասցրել է լուսանկարվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Կաթողիկոսի, և մի շարք հայերի հետ: 

Նշենք, որ «Գորշ գայլեր» թուրքական ազգայնամոլական ծայրահեղական այս կազմակերպությունը ստեղծվել է անցած դարի 70-ականներին և մեծ տարածում ստացել Թուրքիայում։ «Գորշ գայլերն» իրենց թիրախում էին պահում Թուրքիայի ազգային փոքրամասնություններին, մասնավորապես, հայերին, հույներին։ Տեղեկություններ կան, որ «Գորշ գայլերը» գործողություններ են իրականացրել նաև ԱՍԱԼԱ-ի դեմ («Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»)։ Իսկ Արցախյան պատերազմին նրանց ակտիվ մասնակցություն վերաբերյալ բազում փաստեր կան։

 

Ստորև ներկայացնում ենք Հաքան Օքթայի լուսանկարները.