Փետրվարի 27-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մայր բուհում` Արցախի պետական համալսարանում (ԱրՊՀ) տեղի են ունեցել ծննդով Ստեփանակերտից, հանրահայտ ռուս իրավաբան-գիտնական, պետության և իրավունքի տեսության ու պատմության, իրավունքի փիլիսոփայության, իրավաքաղաքական ուսմունքների պատմության ոլորտների խոշորագույն մասնագետ, ակադեմիկոս Վլադիկ Սումբատի Ներսեսյանցի 75-ամյակին նվիրված գիտական ընթերցումներ:
Գիտական միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, դատավորներ, իրավաբաններ, իրավապաշտպաններ, հասարակության ներկայացուցիչներ, դասախոսներ, ուսանողներ և լրագրողներ:
ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունեց նման միջոցառումների նախաձեռնումն ու կազմակերպումը` նշելով, որ դրանք կարևոր են ինչպես համալսարանականների, այնպես էլ ներկա գտնվող հյուրերի համար. ուսանողները կկարողանան իրենց մեջ զարգացնել գիտական ներուժը, ձևավորել գիտական ընթերցմամբ հանդես գալու մշակույթ, իսկ պետական այրերն այստեղ կտեսնեն իրենց ապագա կադրերին, կկարողանան իրենց պատգամներն ու խորհուրդները տալ նրանց, ինչը ևս պետական քաղաքականության մաս է:
Գիտական միջոցառման անցկացման նախաձեռնողն Արցախի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության նախագահ, իրավունքի ամբիոնի դասախոս Ավետիք Հարությունյանն է, իսկ կազմակերպիչը` ԱրՊՀ Ուսանողական գիտական ընկերությունը:
«Մագիստրատուրայում սովորելու տարիներին հատուկ հետաքրքրությամբ էի ուսումնասիրում իրավունքի փիլիսոփայությունը: Վլադիկ Ներսեսյանցի աշխատությունների հետ ծանոթանալուց հետո մեծ հիացմունքով թափանցեցի այդ առարկայի խորքերը և սկսեցի այլ կերպ գիտակցել այդ առարկայի կարևորությունն ու հիմնարարությունն իմ` որպես իրավաբանի կյանքում, - նշում է Ավետիք Հարությունյանը: - Ներսեսյանցի հանդեպ հետաքրքրությունը բազմապատկվեց, երբ իմացա, որ նա ծննդով Ստեփանակերտից է: Անկեղծորեն խոստովանեմ, որ իմ մեջ արթնացավ հպարտության զգացողությունը: 2013թ. հունիսին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի գրադարանում տեղի են ունեցել ներսեսյանական ընթերցումներ, որին հրավիրված էի նաև ես: Այդտեղ էլ իմ մոտ մեծ Գիտնական հայրենիքում նմանաբնույթ միջոցառում կազմակերպելու գաղափար է առաջացել և այդ պահից սկսած ես ինձ պարտավորված էի զգում իմ համեստ ներդրումը կատարել այդ կարևոր միջոցառման կազմակերպման մեջ: Եվ ահա մեզ հաջողվեց իրագործել այդ գաղափարը»:
Իր զեկուցման մեջ ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը հանգամանալից ներկայացրեց, թե ինչպես է իրավունքի գերակայության սկզբունքը երաշխավորվում, ապահովվում և իրացվում սահմանադրական լուծումներով և ինչ միտումներ կան այսօր այդ ոլորտում: Այսօր բազմաթիվ իրավաբաններ և փորձագետներ կարծիք են հայտնում իրավունքի գերակայության և իրավական պետության հայեցակարգերի համադրման ու հակադրման վերաբերյալ, ներառյալ` լեզվաբանական,- ասաց Ա.Դանիելյանը: Դառնալով Վ. Ներսեսյանցի իրավունքի փիլիսոփայությանը` արդարադատության նախարարն ասաց. «Ամեն անգամ լսելով Վ. Ներսեսյանցին` համոզվում ես, թե ինչպիսի հանճար է եղել նա: Ու թերևս 40-50 տարի հետո նրա կատարած աշխատանքն ավելի մեծ գնահատականի կարժանանա»:
ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր, «ԼՂՀ դատավորների միություն» ՀԿ նախագահ, ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս Հասմիկ Խաչատրյանի զեկուցման թեման այսպիսի վերտառություն ուներ` «Ներսեսյանցի ազատական-իրավաբանական հայեցակարգը մեր ժամանակի համատեքստում»: Ներկայացնելով իրավունքը որպես հավասարության, ազատության և արդարության եռամիասնություն` Ներսեսյանցը գտնում է, որ ազատությունը հավասարության օբյեկտն է,- ասաց զեկուցողը: Ըստ գիտնականի` սոցիալական կարող է համարվել այն պետությունը, որի սոցիալական քաղաքականության հիմքում դրվում է ձևական հավասարություն ապահովելու իրավական սկզբունքը: Իսկ ձևական հավասարության երաշխիք է համարվում հավասար իրավունակությունը, որին կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ պետությունը թույլ պաշտպանված սոցիալական խմբերին ցուցաբերում է այնպիսի աջակցություն, առանց որի վերջիններս չէին կարող սոսկ իրենց ընդհանուր իրավունակությամբ ձեռք բերել այնպիսի կարգավիճակ, որը բնորոշ է մյուս սոցիալական խմբերին և խավերին:
Ավետիք Հարությունյանի զեկույցը վերնագրված էր այսպես. «Իրավունքի գերակայության և իրավական օրենքի գերակայության հարաբերակցությունը Վլ.Ներսեսյանցի աշխատություններում»: Նա հատկապես կանգ է առել 1977թ. «Советское государство и право» գիտական հանդեսում հրապարակված «Իրավունք և օրենք. դրանց տարբերությունը և հարաբերակցությունը» վերտառությամբ հոդվածի վրա` նշելով, որ դրանում արտացոլված մտքերը բացարձակապես չեն կորցրել իրենց արդիականությունը նաև մեր օրերում: Զեկուցողը նշել է, որ այդ հոդվածում Վլ.Ներսեսյանցն առաջին անգամ փորձ է արել իրավունքը հակադրել օրենքին: Ըստ այդ հայեցակարգի, իրավունքն ու պետությունը խիստ առանձնացված չեն, այլ կազմում են մեկ միասնություն:
«Իրավունքի և օրենքի փոխհարաբերության վերաբերյալ Վլ. Ներսեսյանցի գաղափարները զգալիորեն հարստացնում են իրավունքի գերակայության սկզբունքը», – ասաց Ավետիք Հարությունյանը` նշելով, որ մեր օրերում իրավունքի գերակայության ապահովումը պետական և հասարակական նշանակության պահանջմունք է, որի ջատագովներից է նաև ակադեմիկոս Վլ.Ներսեսյանցը:
Զեկուցողը մտահոգություն հայտնեց այն հարցի կապակցությամբ, որ եթե ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված է իրավունքի գերակայությունը, ապա օրենսդրության մեջ որպես սկզբունք ամրագրված է օրենքների գերակայությունը:
Վլ.Ներսեսյանցի հարուստ գիտական ժառանգության տարբեր ոլորտների մասին ելույթներով հանդես եկան ԱրՊՀ իրավունքի ամբիոնի մագիստրանտներ Լուսինե Բարխուդարյանը, Անուշ Դանիելյանը և Արմինե Դանիելյանը:
Ներկաները հնարավորություն ունեցան լսել ազատության մասին գիտության տեսաբանի ու մեկնաբանի` Վ. Ներսեսյանցի կենդանի ձայնը` դիտելով տեսագրությունը, որտեղ նա խոսում է ազատական-իրավաբանական հայեցակարգի մասին:
Գիտական ընթերցումներն ամփոփեց և եզրափակիչ խոսք ասաց ԼՂՀ Ազգային ժողովի նախագահը:
Շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ ռեկտորատին և միջոցառման նախաձեռնողներին` Ա. Ղուլյանը նշեց, որ այն հետաքրքիր նախաձեռնությունների մեկնարկ է: ԱԺ նախագահի խոսքերով` միանգամայն տեղին է, որ սկիզբը դրվեց մեր համերկրացի, խորհրդային, ռուսական իրավաբանական գիտության մեջ հայտնի Վ. Ներսեսյանցի գիտական գործունեության ուսումնասիրմամբ և որը ուսանողների համար մեծ ծավալի աշխատանքի ճակատ է բացում: Զուգահեռներ անցկացնելով անվանի գիտնականի ապրած ժամանակաշրջանի և ներկայի միջև` Արցախի խորհրդարանի ղեկավարն ասաց. «Բարեբախտություն է, որ նա մեր հայրենակիցն է, որովհետև միայն նրա կենսագրության առաջին տողերը ստիպելու են մարդկանց համացանցում փնտրել և գտնել Ստեփանակերտը, հասկանալու են, որ Վ. Ներսեսյանցի նույն ազատական արժեքներն ունեցել են շարունակություն, որոնց հիման վրա հռչակվել է դեռևս չճանաչված, բայց մեծ երազանքներ ունեցող Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»:
Աշոտ Ղուլյանը հույս հայտնեց, որ գիտական ընթերցումները սկիզբ կդառնան մեծ Գիտնականի գիտական ժառանգության առավել խորն ուսումնասիրման, ինչպես նաև այլ հետաքրքիր միջոցառումներ կազմակերպելու համար:
Նշենք, որ ճանաչված ակադեմիկոսի գիտական ժառանգության ամփոփմանը նվիրված գործեր շատ կան. այդ տեսանկյունից անգնահատելի դերակատարում է ունեցել նաև նրա կնոջ` Վալենտինա Լապաևայի «Վլադիկ Սումբատի Ներսեսյանց» վերտառությամբ կենսագրական մենագրությունը: Գրքի նախաբանի հեղինակը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Հարությունյանն է, ով իր շնորակալական խոսքն ուղղելով հանգուցյալ գիտնականի կնոջը` անթաքույց նկատում է. «Այս գրքի հեղինակն, ըստ էության, հենց Վլադիկ Ներսեսյանցն է: Գրքում արտացոլված նրա մտքերը, հասարակական հարաբերությունների իրավական էության վերաբերյալ փիլիսոփայական դատողությունները, մարդկային էության նրա պոետիկ ընդհանրացումները կհարստացնեն միլիոնավոր մարդկանց գիտական և հոգևոր կյանքը»:
Սկսած 2005 թվականից ամեն տարի ՌԴ գիտությունների ակադեմիայի Պետության և իրավունքի ինստիտուտում և տնտեսագիտության բարձրագույն դպրոցում անց են կացվում Ներսեսյանցի հիշատակին նվիրված իրավափիլիսոփայական ընթերցումներ: 2013թ. հունիսի 5-ին և հոկտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանում նույնպես անց են կացվել ներսեսյանական ընթերցումներ: Կազմակերպիչները լիահույս են, որ Արցախի պետական համալսարանում կազմակերպված գիտական ընթերցումների հաջող ընթացքը հիմք կհանդիսանա դրանք ամենամյա դարձնելու համար:
Похожие
Нарек Саркисян, погибший накануне в Сюнике, был из Севана
Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
Америабанк назван лучшим банком по обмену валюты в Армении по версии журнала Global Finance
Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
Америабанк назван банком года Армении в 2022 г. журналом The Banker
Ameria PhonePOS. Новое приложение для получения безналичных платежей с помощью смартфона
Google Pay и Google Wallet доступны для клиентов Америабанка
Америабанк. В авангарде банковского сектора Армении
Америабанк назван самым надежным банком Армении по версии журнала Global Finance
Успешно завершена крупнейшая программа по корпоративным облигациям на рынке ценных бумаг РА
Global Finance удостоил Америабанк наградой «Самый инновационный цифровой банк в Центральной и Восточной Европе 2022»
Америабанк удостоился награды Euromoney за превосходство как лучший банк в Армении в 2022г.
Безналичное лето: Возможность выиграть 22 путевки для клиентов Америабанка
Америабанк объявлен победителем в номинации «Лучший банк в области устойчивого финансирования 2022»
Америабанк получил награду «Сделка года 2021 – зеленая торговля» в рамках Программы содействия развитию торговли ЕБРР
Սոնայի ամուսինը հրաժարվել էր ընդունել Փաշինյանի ցավակցությունները, իսկ տղաների ծնողները մոռացել էին, թե ով է մեղավոր նրանց մահվան մեջ
Америабанк признан лучшим банком Армении в 2022г. по версии журнала «Global Finance»
Известны победители рекламных лотерей Америабанка «Живи по-армянски», «Живи с улыбкой» и «Живи без границ»
Америабанк признан лучшим инвестиционным банком Армении по версии Global Finance
Америабанк удостоился очередной награды Международной финансовой корпорации в сфере торгового финансирования
Америабанк привлек капитал второго уровня на сумму 15 млн евро от компании «Триодос Инвестмент Менеджмент»
Америабанк заключил новые кредитные договоры с responsAbility и ГФКП
Поколение Америя 14. Эксклюзивная возможность начать профессиональную карьеру в
Америабанке
Америабанк и Фонд международного развития ОПЕК заключили кредитное
соглашение на сумму 30 млн долларов США для развития устойчивой энергетики
и малого бизнеса в Армении
Банкоматы Америабанка и банка «HSBC Армения» будут обслуживать держателей карт двух банков по специальным тарифам
Коронавирус в Украине и мире: главные новости 24 марта
Мировая схватка с коронавирусом: Китай обнадежил прорывом
Зараженных намного больше: врач инфекционист обратилась к украинцам
Из Польши 20 марта поездами привезли более тысячи украинцев
В Житомире подтвердили первый случай коронавируса
Раскрыт главный секрет коронавируса
Самое популярное
Сегодня
За неделю
За месяц
Как женщины уничтожают мужественность в мужчинах
18-летний охранник на концерте Джастина Бибера затмил самого певца
Мелания Трамп продолжает выбирать черные наряды для дипломатических встреч
Юлия Ковальчук с короткой стрижкой стала похожа на голливудского актера
Tyga нашел замену Кайли Дженнер: что мы знаем о 24-летней модели и бывшей официантке Джордан Озуна
ПОСЛЕДНИЕ НОВОСТИ. АНАСТАСИЯ ЗАВОРОТНЮК
Турецкая газета впечатлена 120-миллионной яхтой Самвела Карапетяна
«Айоц Ашхар»: По факту аудиозаписи собрания компании САС заведено уголовное дело
«Жаманак»: Самый вероятный кандидат на должность губернатора Армавира – сын генерала Манвела Григоря...
«Айкакан Жаманак»: Министр юстиции Арпине Ованнисян желает получить мандат
Beeline – спонсор международного фестиваля авторской песни «Парус надежды-2017»
Звезда Шарля Азнавура будет установлена на Аллее славы Голливуда
Рейтинг Empire: кинолюбители назвали лучший фильм всех времен
Современное армянское кино будет представлено на кинофестивале в Турции
Дом Мэрилин Монро выставили на продажу за семь миллионов долларов