Դորտմունդի «Բորուսիայի» ֆեյսբուքյան էջում ժամեր առաջ տեղադրվել է ակումբի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանի և Մարկո Ռոյսի նկարներից մեկը:
Այն ժամերի ընթացքում հավաքել է մեծ թվով լայքեր, իսկ մեկնաբանություն է ավելացրել հենց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մասնավորապես նա գրել է. «Մեծ նկար իմ եղբայր Մարկոյի և ինձ հետ»: