Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման չկարողացավ ավարտին հասցնել Հայաստանի ընտրանու դեմ ընկերական հանդիպումը՝ վնասվածքի պատճառով:
Ֆրանսիացին վնասեց ձախ ազդրը և 81-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջեց Օլիվյե Ժիրուին:
27-ամյա ֆուբոլիստի վնասվածքի ծանրության աստիճանը դեռևս հայտնի չէ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Ֆրանսիան 4:0 հաշվով հաղթեց Հայաստանին, իսկ Բենզեման դարրձավ դուբլի հեղինակ (78, 79):