Քիչ առաջ ԱԺ միջանցքում միջադեպ տեղի ունեցավ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի և ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև վեճ տեղի ունեցավ:
Բանն այն է, որ երբ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը մասնակցում էր ՎՊ նախագահի ընտրության քվեարկությանը, ֆոտոլրագրողը կանգնած էր անմիջապես, Բագրատյանի դիմաց, վերջինս ասաց, որ մի կողմ գնա և թույլ տա մասնակցելու քվեարկությանը: Գագիկ Շամշյանը ոչ կոռեկտ ձևով արձագանքեց պատգամավորի ասածին, ինչն էլ բարկացրեց պատգամավորին:
«Մի բրթի ինձ, զահլեդ չունեմ», ասաց Շամշյանը Բագրատյանին:
Բագրատյանը, ի պատասխան ֆոտոլրագրողին, ասաց «Հետս դուով մի´ խոսա»:
Հիշեցնենք, որ այս պահին ԱԺ-ում ընթանում է ՎՊ նախագահի ընտրությունը:
YerevanNews.am-ի տեսանյութը՝ ստորև: