Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխությանը․ ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

Պարոն, դեսպան, Երեւանում ընթացող տնտեսական ցուցահանդեսի ժամանակ Դուք նշեցինք, որ Իրանը աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը եւ քայլեր կձեռնարկի այդ ուղղությամբ։ Ի՞նչ քայլեր նկատի ունեիք։

Մենք արդեն սկսել ենք անել այդ քայլերը։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը եւ մենք դեմ ենք սահմանների որեւէ փոփոխության։ Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն այնպես, ինչպես մենք ճանաչում ենք բոլոր երկրների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Մենք դեմ չենք հաղորդակցության ուղիների բացմանը, մենք նման ուղիներ տրամադրեցինք նաեւ Ադրբեջանին։ Բայց հաղորդակցության բոլոր ուղիները պետք է լինեն այն երկրների տիրապետության տակ, որոնց տարածքում գտնվում են, հատկապես Հայաստանի դեպքում։

Բայց եթե Ադրբեջանը փորձի ուժով բացել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ինչ կանի Իրանը, ի՞նչ օգնություն կարող է տրամադրել Հայաստանին։

Ինչպես ասացի, մենք աջակցում են հաղորդակցության ուղիների բացմանը, բայց դրանք պետք է լինեն Հայաստանի կառավարության տիրապետության տակ։ Ոչինչ ուժով չի փոխվի։

Իրանը քայլեր կձեռնարկի՞ նման զարգացում թույլ չտալու համար։

Երբ ես ասում եմ՝ Իրանը կաջակցի Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, դրանից ամեն բան պարզ է դառնում։