Աֆրիկյանների տան շուրջ կրքերն օր օրի ավելի են թեժանում: Մի կողմից քաղաքապետարանը հավաստիացնում է, որ հայտնի շինությունը ապամոնտաժում է ու տեղափոխում, մյուս կողմից էլ ակտիվիստները համոզմունք են հայտնում, որ մինչ այս ավելի քան երկու տասնյակ շինություններ է քաղաքապետարանը քանդել ու անմխիթար վիճակում թողել: