Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որը ամենայն հավանականությամբ, «անակնկալ» կլինի վարորդների համար: Լուսանկրաում պատկերված է Հյուսիսային պողոտայում գտնվող «Պարմա» սուպերմարկետի դիմաց «Փարքինգ Սիթի Սերվիս»-ի կողմից տեղադրված նոր ցուցանակ: 

Դրանով անվճար կայանատեղին ինքնստինքյան դարձավ վճարովի: Սակայն միակ խնդիրը դա չէ. այս ցուցանակի միջոցով վարորդները հայտնվում են իրենց համար անչափ անբարենպաստ իրավիճակում: Բանն այն է, որ գծանշումները չեն համապատասխանում ճանապարհային նշաններին:

Պարզ երևում է, որ ճանապարհային նշանը թույլ է տալիս տրանսպորտային միջոցներին կայանել հորիզոնական դիրքով, իսկ գծանշումները, դրան հակառակ, ուղղահայաց:

Փաստացի ստացվում է այնպես, որ երկու դեպքում էլ տուգանվում է վարոդը և հարստանում է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն:

Լուսանկարը հրապարակել է «Yerevanci Yerevanci» ֆեյսբուքյան օգտատերը: