Սայաթ-Նովա փողոցում՝ «Բուրմունք» խանութի դիմաց մեքենաներին թույլ է տրվում կանգնել միայն հորիզոնական դիրքով, սակայն համապատասխան ցուցանակը տեղադրված է բավականին վերև (եկեղեցու մոտ) և վարորդները հասնելով կայանատեղի շփոթության մեջ են ընկնում։

Այս ծուղակից խուսափելու համար վերջերս վարորդներն իրենք են ծառի վրա նշան փակցրել։

Խոսելով վարորդների հետ՝ պարզվեց, որ շատերը նույնիսկ չգիտեին այդ ցուցանակի մասին և ամեն անգամ տուգանվելով զարմացել են։