Նազարբեկյան 48 շենքում կա 54 բնակարան, որոնցից 15-ը նվիրաբերվել են, իսկ մնացածները գնվել տարբեր մարդկանց կողմից: Ամենասարսափելի վիճակում են գտնվում 8-րդ և 9-րդ հարկի բնակարանները: Սա տրամաբանական է, քանի որ շենքը չունի նաև տանիք: 9-րդ հարկի բնակարանները գտնվում են բաց երկնքի տակ՝ բառի ամենաուղիղ իմաստով:

Բնակիչները ափսոսանք էին հայտնում, որ մեր նկարահանող խումբը իրենց չի այցելել անձրևի ժամանակ, քանի որ այդ պահին իրենց տներում իսկական հեղեղ է սկսվում: Նրանք մեզ փոխանցեցին իրենց կողմից նկարահանված տեսանյութերը, որոնք փաստում են վերը նշվածը: 

Ամբողջական նյութը՝  այստեղ