«Համայնքային միջոցները մսխելու հարցում Երևանի քաղաքապետարանը նորանոր ռեկորդներ է սահմանում: Վարչական շրջանների աշխատակիցների համար տարատեսակ «քեֆեր» կազմակերպելու վրա գումարներ ծախսելուց հետո այժմ էլ քաղաքապետարանը տասնյակ միլիոնավոր դրամներ է վատնում ինչ-որ հնամաշ մեքենաների վարձակալության վրա:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձած նման մի գործարքի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը շուրջ 28 մլն 500 դրամ գումար է ծախսել թվով 54 ավտոմեքենաների վարձակալության վրա:

Վարձակաված ավտոմեքենաների մեջ կան նաև ավելի քան 30 տարվա հնության մակնիշի ավտոմեքենաներ՝ մասնավորապես՝ «Վազ 2106» մակնիշի, որի համար քաղաքապետարանը վճարել՝ ավելի քան 800 հազար դրամ:

Կան նաև 20 տարեկան «Գազ 31»-եր և այսպես շարունակ: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ ավտոմեքենաների վարձակալության միջոցով բյուջետային գումարները վատնելու գործելաոճը Հայաստանում գնալով ավելի տարածում է ստանում»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: